ԱՄՆ առևտրի նախարարը պաշտոնից հեռացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 10:48

Առևտրի նախարարության ղեկավար Ջոն Բրայսոնը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, քանի որ դարձել էր  ճանապարհային 2 պատահարի  գործող անձ:

ԱՄՆ առևտրի նախարարը դիմել է նախագահ Օբամային` պաշտոնից հեռանալու խնդրանով: Իր որոշման մասին նա հայտարարել է նախարարության աշխատակիցներին` ընդգծելով, որ ցանկանում է գերատեսչությունում  «դադարեցնեն խոսակցությունները»: «Հիմա ամենակարևորն աշխատանքն է, որը բոլորս կատարում ենք, որպեսզի օգնենք ԱՄՆ գործարարներին ու ձեռնարկատերերին երկրի տնտեսության մեջ պատշաճ ներդրում ունենալու: Ես չեմ ցանկանում ոչ ոքի շեղել այդ առաքելությունից»-ասել է Բրայսոնը:

Այս ամսվա սկզբին նախարարը միանգամից ավտոճանապարհային երկու պատահարի մասնակից էր դարձել Լոս Անջելեսում: Հունիսի 9-ին Բրայսոնը իր Lexus –ով երկու անգամ բախվել էր միևնույն ավտոմեքենային, որից հետո դեպքի վայրեց թաքնվել էր:

Նրան հայտնաբերեցին ավելի ուշ, անգիտակից վիճակում ու տարան հիվանդանոց: Վթարի պատճառը հանելուկային «նոպան» էր, որ այդ ժամանակ կատարվել էր պետական գործչի հետ:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply