Հայաստանում մեկնարկեց 1 մլն եվրո բյուջեով «Աջակցություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» ծրագիրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 26, 2009 14:29

naxagah1Առաջիկա 18 ամիսների ընթացքում Հայաստանում գործելու է Ֆրանսիայի և Իսպանիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներից կազմված փորձագիտական խումբը` իրականացնելու Թվինինգ (Twining՝զույգ) ծրագիրը: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում մեկնարկեց ՀՀ և Ֆրանսիայի ու Իսպանիայի օմբուդսմենների միջև կնքված «Աջակցություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» խորագրով Թվինինգ ծրագիրը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է : Ծրագրի գործունեության ողջ ընթացքում Հայաստանում է լինելու ծրագրի խորհրդատու Անտոնիո Մորան:

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ու խթանմանը:

«Ծրագիրը գործելու է 3 հիմնական ուղղություններով` ինստիտուցիոն ուղղություն. այն է` Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության իրավական հիմքերի ուսումնասիրություն և արդիականացում, մարդկային ռեսուրսների ուսումնասիրում և թարմացում, իրազեկության բարձրացում»,- ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Թվինինգ ծրագրի առաջնորդ Քրիստիան Լե Ռոն ասում է, որ Ֆրանսիան և Իսպանիան ունեն ժողովրդավարական հարուստ ավանդույթներ, ուստի և ցանկություն են հայտնել Հայաստանի ՄԻՊ-ին ցույց տալ տեխնիկական և քաղաքական աջակցություն:

Ծրագրի կրտսեր առաջնորդ Կարմեն Կոմաս-Մատա Միրան էլ ասում է, որ Իսպանիայի ՄԻՊ գրասենյակն ամեն տարի ստանում է շուրջ 20 հազար բողոք-դիմում, և իսպանացի փորձագետները կատարում են այնպիսի հետաքննություններ, որ չեն անում այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանները: «Իսպանիայում օմբուդսմենի ինստիտուտը մեծ արագությամբ է զարգանում, և մենք ցանկանում ենք մեր փորձը կիսել հայ կոլեգաների հետ»,- ասում է Կարմեն Կոմաս-Մատա Միրան:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply