ԱՄՆ-ում 70-ից ավելի մարդ է թունավորվել լողավազանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 10:16

Ամերիկյան Ինդիանապոլիսում ավելի քան 70 մարդ , այդ թվում նաև երեխաներ, հոսպիտալացվել են  հասարակական լողավազանում քլորով թունավորվելու պատճառով:

Թունավորման հետևանքով մարդկանց մոտ սրտխառնուք, ուժեղ հազ  ու աչքերում սուր ցավ է սկսվել: Բժիշկների խոսքով, ներկայումս բոլոր տուժածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ինդիանապոլսի քաղաքապետարանում տեղեկացրել են, որ դեպքը պատահել է ջրի քիմիական հավասարակշռության խախտման հետևանքով: Թե ինչպես է դա կատարվել,  դեռևս պարզ չէ:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply