Շվեդիայի խոշորագույն ԱԷԿ-ի տարածքում պայթուցիչ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2012 10:02

Շվեդական ատոմակայանի պաշտպանությունը  խստացրել է աշխատանքային ռեժիմը:   Երկրի ամենախոշոր Ռինգալս ատոմակայանի տարածքի ուումնասիրության ժամանակ ավտոմեքենայի մեջ պայթուցիչ է հայտնաբերվել:

Դրա տեսակի ու քանակի մասին ոստիկանությունում  տեղեկություն չեն տալիս, սակայն ասել են, որ այն լուրջ վնաս չէր կարող պատճառել: Հիմա դիտարկվում է սաբոտաժի վարկածը, կասկածյալներ դեռևս չկան:

Ռինգալս կայանը, որտեղ  միջուկային 4 ռեակտոր է սարքավորված, գտնվում է Գյոթեբորգից 70 կմ հեռավորության վրա, որը Շվեդիայում մեծությամբ երկրորդ քաղաքն է:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply