Տարայի պայթյուն և զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 22:16
Հունիսի 21-ին, ժամը 20.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի “Նաիրի” երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն` պարամեդիկներով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի երկաթգծի արդյունաբերական հանգույցում` “Սամվել Սիմոնյան և ընկերներ” ՍՊԸ-ում, տեղի է ունեցել տարայի պայթյուն, ինչի հետևանքով մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1957 թ. ծնված Ներսես Կորյունի Ղազարյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները և փորձագետները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:






Facebook
Tweet This
Email This Post
