Հայ պարուհին պորտապարով նվաճել է Նյու Յորքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 21, 2012 20:53

Նյու Յորքում բնակվող հայազգի պարուհի Աննա Պիպոյանը, ով ծնունդով Երեւանից է, դեռ վեց տարեկանից է պարում, գրում է The Armenian Weekly-ին:

Պիպոյանը Երեւանում շարունակել է բալետ ուսանել մինչեւ 17 տարեկանը, որից հետո տեղափոխվելէ Նյու Յորք: Սկզբում նա պարել է Բրոդվեյում մի քանի շոուների ժամանակ, ինչն այնքան էլ հեշտ փոփոխություն չէր Երեւանում ուսումնառությունից հետո:

«Ես չցանկացա շարունակել բալետի պարապմունքները, ցանկանում էի տարբեր ոճեր փորձել, եւ պատահաբար սկսեցի զբաղվել պորտապարով»,-հիշում է Աննան:

Ժամանակի հետ պորտապարը դարձել է նրա մասնագիտությունը: Այդ պարով էլ նա հայտնի դարձավ Ամերիկայում` ճամփորդելով Նյու Յորքից Լաս Վեգաս` աշխատելով այնպիսի հանրահայտ աստղերի հետ, ինչպիսիք Բեյոնսեն եւ Դոն Օմարն են: Ներկայումս Պիպոյանն աշխատում է ուսումնական սկավառակի թողարկման վրա եւ պարի մանկական պարապմունքներ է անցկացնում` հույս ունենալով երբեւէ բացել պարի իր միջազգային դպրոցը:

NEWS.am

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply