Լատվիայում երկնաքա՞ր է ընկել, թե՞ արբանյակ

Օրվա լուր | | October 26, 2009 14:26

mapԼատվիայի Մազսալացա քաղաքի մոտակայքում`Վիդզեմյան շրջանում, երեկ երեկոյան երկնաքար է ընկել, որն առաջացրել է 20 մետր լայնությամբ և 5-6 մետր խորությամբ խառնարան: Պատահարի տարածքում բնակելի շենքեր չկան և զոհեր չեն եղել:
Դեպքի վայրում աշխատում են մասնագետները. նրանց կարծիքով` վայր ընկած և պայթյուն առաջացրած օբյեկտը կամ երկնաքար է կամ էլ շարքից դուրս եկած արբանյակ:
Լատվիայի Վիդզեմյան շրջանի պետական հրշեջ ծառայության ղեկավար Յանիս Սկարստինշն ասել է, որ երեկոյան զանգ են ստացել մի քաղաքացուց, ով հայտնել է, թե երկնքից ինչ-որ այրվող օբյեկտ է մեծ աղմուկով ընկել: Երբ փրկարարները դեպքի վայր են ժամանել, առաջացած փոսում դեռևս հրդեհ է եղել, իսկ օդում ծծումբի հոտ է զգացվել:
Սկրաստինշն ասել է, որ դեպքի վայրում մասնագետները ստուգել են ռադիոակտիվությունը և քիմիական այլ տարրերի ակտիվությունը. մի փոքր բարձր է ռադիոակտիվության մակարդակը, սակայն չի գերազանցում սահմանված նորման:
Խառնարանը, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, դեռևս ծածկված է ծխով, և նրա հատակը չի երևում. վայր ընկած երկնային օբյեկտի մնացորդները դեռևս գտնել չի հաջողվել: Պատահարի վայրում ջերմաստիճանը բարձր է եղել. հալված է անգամ ավազը:
Գիտնականներն այսօր արդեն հետազոտություններ կսկսեն դեպքի վայրում:

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply