Ամերիկացին բանկի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով 1784 սիքստիլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2009 14:24

us-money-photoԱՄՆ-ի բնակիչ Դալտոն Չիզկոլմը պահանջում է «Bank of America» ընկերությունից վատ սպասարկման համար որպես փոխհատուցում իրեն վճարել 1784 սիքստիլիոն դոլար գումար:

Մաթեմատիկայի մասնագետ Կեվին Լիդս Հյուսթոնի խոսքով` սա ավելի մեծ գումար է, քան Ընդհանուր առմամբ գոյություն ունի աշխարհում:

Եթե Չիզկոլմի հայցը բավարարվի, նա կդառնա աշխարհի ամենահարուստ մարդը` առաջին սիքստիլիոները:

Չիզկոլմը Մանհեթենի շրջանային դատարան է դիմել այս տարվա օգոստոսին` հայց ներկայացնելով ընդդեմ «Bank of America»-ի` պահանջելով գումար վատ սպասարկման համար:

Մանհեթենի շրջանային դատավոր Դենի Չինը պահանջել է Չիզկոլմից հիմնավորել իր պահանջը` լրացուցիչ ապացույցներ ներկայացնելով:

1784 սիքստիլիոնը պարունակում է 21 զրո: «Չեմ կարծում, որ մարդկային ուղեղն անընդունակ է նման թվեր հասկանալ»,- ասել է Հյուսթոնը` հավելելով, որ նման թվեր կիրառվում են, օրինակ, միջազգային մաթեմատիկական համակարգում` հաշվարկների համար:

Գիտնականներին հատկապես հետաքրքրում է, թե ինչու է բանկի վիրավորված հաճախորդը պահանջում հենց 1784 սիքստիլիոն:

«Նրա պահանջած գումարը դուրս է ֆինասական առողջ դատողության սահմաններից, նման պահանջը հիմարություն է»,- ասել է Հյուսթոնը:

Աղբյուրը` BBC

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply