Բաղդադում ահաբեկչությունից զոհվել է 147 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2009 14:22

1216664_20091026012522-300x225Նախօրեին Բաղդադում տեղի ունեցած 2 արյունալի ահաբեկչություններից հետո անվտանգության ծառայությունները կրկին բերվել են մարտական պատրաստվածության աստիճանի:
Միմյանց հաջորդող պայթյուններն իրականացվել են իրաքյան մայրաքաղաքի կենտրոնում: Զոհերը 147-ն են, իսկ բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 700 մարդ:
Տեղի իշխանությունը վստահ է, որ բռնարարքների միջոցով ահաբեկիչները նախապատրաստվում են հաջորդ տարվա սկզբին նախատեսված խորհրդարանական ընտրություններին:
Նրանք չեն բացառում նաև, որ այդ կերպ ծայրահեղականները վրեժխնդիր են լինում ամերիկյան ուժերից. ամերիկյան պարեկային մեքենաները կրկին շրջում են Բաղդադի փողոցներում:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply