«Ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել խորհրդարանում և որ ունենք լավ խորհրդարան». Հ. Աբրահամյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 16:49
Հովիկ Աբրահամյանը, մինչ կառավարության ծրագրի քվեարկությունը, իր ելույթում նշեց, որ իր համար առանձնահատուկ կարևոր էին այս քննարկումները 2 պատճառով. «Նախ, սա խորհդրարանի առաջին լիարժեք նիստն էր, որտեղ համակողմանի բանավեճ էր ընթանում: Մեր աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ես ինքս ինձ հարցեր ունեի և դրանց պատասխաններն այսօր ստացա: Ինձ համար ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել խորհրդարանում և որ ունենք լավ խորհրդարան»-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը կարևորեց նաև Ազգային ժողով-Կառավարություն առաջին քննարկումը:
Նրա խոսքով, եղավ թե գոհունակություն, թե սուր քնադատություն, թե սպասողական դիրքորոշումներ, և թե ուղղակի մեղադրանք, սակայն նա առանձնացրեց ամենակարևորը. «Սա քննարկում էր Հայաստանի զարգացման ուղու վերբերյալ մոտեցումների շուրջ և սա հանուն քննարկում էր»,-ընդգծեց նա:
Հովիկ Աբրահամյանի խոսքով, Կառավարության ծրագրի քննարկումն այն մասին էր, որ պարտադիր չէ` ընդդիմության ներկայցուցիչներն ամեն ինչ ասեն ու անեն, միայն թե ընդդեմ լինի իշխանությանը, և հակառակը` պարտադիր չէ, որ իշխանության ներկայցուցիչների ասածները միշտ լինեն անընդունելի. «Սա քաղաքական բանավեճ էր ապագայի ճանապարհների ընտրության վերաբերյալ, մոտեցումների բախում էր, և մենք հենց դրա համար ենք այստեղ ու դրա համար են մեր ընտրողները մեզ գործուղել խորհրդարան»,-ավելացրեց նա:
Հովիկ Աբրահամյանը համարում է, որ խորհրդարանի աշխատանքների սկիզբն արդյունավետ ապագա է խոստանում:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա խորհրդարանի ղեկավարի կարծիքով, այն իրատեսական և ընդգրկուն փաստաթուղթ է, որի հիմքում հարյուր հազարավոր քաղաքացիներին սատարելն է և որ այն երկրում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ կազմված ծրագիր է: «Փոփոխություններ պետք է հասնեն ամենուր և չպետք է ուշանան»,-մեջբերեց նա հանրապետւթյան նախագահի խոսքերը:
Քաղաքական այս թեզն իրականացնելու հնարավորությունն, ըստ Հովիկ Աբրահամյանի, կառավարության ծրագիրը տալիս է: «Այլ բան է, որ այս նույն ծրագրով հնարավոր է նաև դանդաղում և լճացում»,-նշեց նա` հիշեցնելով, սակայն, որ հենց դրա համար են առկա վերահսկող մեխանիզմները:
Իսկ եթե նման ծրագրով կառավարությունն ինչ-ինչ պատճառներով նաև դանդաղի, ինչի տրամադրվածությունը կառավարության անդամների մոտ Հովիկ Աբրահամյանը չի նկատում, ապա նա կհամարի, որ Ազգային ժողովը լավ չի աշխատել. «Մենք ունենք օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները` թե սատարելու կառավարությանն իր ծրագիրն իրականացնելու հարցում, թե խստագույնս պահանջելու` իր ստանձնած պարտավորությունների անշեղ կատարումը»,-ասաց նա:
ՀովիկԱբրահամյանը համաձայն է, որ կան սխալներ և թերացումներ, սակայն հիշեցնում է, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. «Կա հնարավորություն, որ խորհրդարանն աջակցի կառավարությանը, կառավարությունն իր ծրագիրը իրականացնի, և լուծվեն մեր ժողովրի առաջ ծառացած խնդիրները,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության ներկայացրած ծրագիրն ընդունվեց ձայների 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ծրագրին դեմ քվեարկեցին ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, կողմ` կոալիցիոն գործընկերներ Հանրապետական կուսակցությունն ու ՕԵԿ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
