Վարդան Օսկանյանը երրորդ ծանուցագիրն է ստացել ԱԱԾ-ից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 21, 2012 16:15

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում գրառում է թողել, որ իրեն երրորդ ծանուցագիրն է եկել` վաղը ներկայանալու ԱԱԾ:

«Քանի դեռ խորհրդարանում ընդմիջում է, ասեմ, որ արդեն երրորդ ծանուցագիրն եմ ստացել` ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն՝ վաղը ժամը 14:30-ին»:

Նշենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա արդեն երկու անգամ հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, փողերի լվացում) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը:

Aysor.am

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply