Անհավասար մրցելույթներ` շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2009 14:19

images28Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց Սերբիայի առաջին թիմին (1,5:2,5), իսկ ահա 4-րդ տուրում մեր երկրի ներկայացուցիչները 3:1 հաշվով առավելության հասան Սերբիայի երկրորդ թիմի նկատմամբ: Վաստակած 8-ական միավորով աղյուսակը գլխավորում են Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Մերոնք մի խումբ թիմերի հետ ունեն 6-ական միավոր և բաժանում են 3-9-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում հաղթեց Լեհաստանի ուժեղ կազմ ունեցող թիմին` 3:1, սակայն հաջորդ մրցամարտում 1,5:2,5 հաշվով զիջեց Վրաստանի ընտրանուն: Վրացի շախմատիստուհիներն էլ առաջին տեղում են` 8 միավոր: Մեր երկրի հավաքականը 4-6-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply