Տասնյակ հազարավոր եգիպտացիներ նախագահի ընտրություններից հետո բողոքի ակցիայի են ելել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 16:08

Տասնյակ հազարավոր եգիպտացիներ նախագահի ընտրություններից հետո բողոքի ակցիայի են  ելել:

Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվել, որտեղ պայքար էր ծավալվել «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածու Մուհամեդ Մուրսիի ու Ահմեդ  Շաֆիկի միջև:

Առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ  խախտումների մասին 400 բողոքների պատճառով ընտրությունների արդյունքները կհրապարկվեն շաբաթվա վերջում, չնայած, ըստ օրենքի, արդյունքները պետք է այսօր պարզ լինեին: ԿԸՀ-ի  մի շարք ներկայացուցիչներ հայտարարել էին, որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են եղել: Երկրորդ փուլից առաջ Մուրսին զգուշացրել էր, որ արդյունքներում կեղծարարության դեպքում երկրում նոր հեղափոխություն կսկսվի: Իսկ դրանից հետո, «Մահմեդական եղբայրները» հայտարարեցին, որ նստադուլ կանեն այնքան ժամանակ, մինչև կհնչեցնեն արդյունքները: Նրանք ժողովրդին կոչ են արել փողոց դուրս գալ սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնք զինվորականներին  մեծ իրավասոթյուններ են տալիս:

Հիմա երկրում անվտանգության նկատառումներով ոստիկանությունն ու բանակը  մարտական պատրաստ վիճակում են: Իսկ Կահիրեի մատույցներում զրահատեխնիկա է հայտնվել:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply