«Մեկ է` ձեր խոսք տվածն էլ ենք մենք կատարելու». Գալուստ Սահակյանը` ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2012 16:09

Կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցությունների դիրքորոշումները ներկայացնելու ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, որ ծրագրին ընդդիմացողները հիմնականում կոնստրուկտիվ չէին, քննադատություններն էլ հիմնականում անորակ էին. «Եթե դեռևս ծրագիրը գոյություն չունի, և քաղաքական ուժը հայտարարում է, որ դեմ է լինելու, ապա նա մասնակցում է ոչ թե ծրագրի քննարկմանը, այլ չգիտես` ինչին»,-ասաց Սահակյանը:

Նրա կարծիքով, քննադատողներից որևէ մեկը չավելացրեց մի թերություն, որն ընդգրկված չլիներ վարչապետի խոսքում: «Այսօր մի տեղ մի փոս են տեսել, ասում են` կառավարությունը լավ չի աշխատում` մոռանալով, որ այնպիսի փոսեր կային, որ նույնիկս տանկերը վրայով չէին կարողանում անցնել,-հիշեցրեց Գալուստ Սահակյանը,-այնպես են ելույթ ունենում, որ կարծես խնդրում-աղաչում ենք` եկեք կողմ քվեարկեք` մենք էլ ավելի լավը կլինենք: Դուք ծրագրին դեմ չեք, դեմ եք վարչապետին և կառավարությանը: Դա էլ է ընդունելի»:

Վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդդիմությանն առաջարկեց. «Եկեք մեր օժանդակությամբ կատարեք այն, ինչ խոստացել եք ժողովրդին,-ասաց նա,-մեկ է` ձեր խոսք տվածն էլ ենք մենք կատարելու»:

Հոբիկ Աբրահամյանն էլ հակադարձեց.  «Գալուստ Գրիգորիչ, էնպես ես անում, որ հետո մեզ մեղադրեն` իրենց խոստումները չկատարելու համար»:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply