Ավտովթար Երևանում. իրար են բախվել 5 մեքենաներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 26, 2009 14:17

s320x240-300x225Հոկտեմբերի 23-ին` ժամը 18.10-ի մոտ, Շիրակի մարզի Ղարիբջանյան եւ Ազատան գյուղերի միջեւ ընկած ճանապարհին իրար են բախվել էլեկտրաքարշն ու «Գազել» մակնիշի «45 ՏՕ 573» պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Վարդան Գրիգորյանը, ստացել է թեթեւ մարմնական վնասվածք:
Նույն օրը՝ ժամը 21.19-ին, Երեւանի Արշակունյաց 59 հասցեում տեղի է ունեցել ևս մի ավտոպատահար. իրար են բախվել 5 մեքենա՝«Աուդի», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121», «Միթսուբիշի» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով հետիոտն, 1987 թ. ծնված Նարինե Հովհաննիսյանը, վրաերթի է ենթարկվել եւ տեղում մահացել, իսկ «Աուդի» ավտոմեքենայի վարորդ, 1977 թ. ծնված Արամ Ավագյանը եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր, 1979 թ. ծնված Լիլիթ Գալստյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply