«Ժառանգություն»-ը դեմ է 3 պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2012 15:49

 Կառավարության ծրագրի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը խորհրդարանում ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը: Նա 3 հարց առանձնացրեց, որոնց բացասական պատասխաններն էլ, ըստ նրա, թույլ չեն տալիս, որպեսզի խմբակցությունը կողմ քվեարկի կառավարության ծրագրին: «Արդյո՞ք այս ծրագիրը համաժեք է իրականությանը, ինչքանո՞վ են իրական այն մեխանիզմները, որոնցով որ պետք է իրականացվի այդ ծրագիրը և այն համակարգը, որը գործում է, արդյո՞ք կենսական տարածք կարող է ստեղծել ծրագրի իրականացման համար»,-հացադրում արեց նա:

Նա նաև նշեց, որ նախորդ 20 տարիների կառավարությունները մեկ օրգանական միասնության մեջ է տեսնում. «Կապ չունի, որ հիմա մեղադրող կողմ կա,-նկատեց նա,-եթե այս 20 տարիների ընթացքում այս կառավարություններին հաջողվեր բան ստեղծել ( փոխարենը ստեղծվել է պրոֆեսիոնալ կոռուցպիոն համակարգ, որը թույլ չի տալիս պետության զարգացմանը), ապա կստեղծեին»:

Ռուբեն Հակոբյանը կառավարությանը հորդորեց  ընդդիմությանը թույլ տալ մի փոքր պատուհանից տեսնել, թե ինչ է կատարվում իրենց խոհանոցում. «Իսկ այնտեղ շատ սարսափելի բաներ են տեղի ունենում»,-նշեց նա:

Ռուբեն Հակոբյանին անհանգստացնում է այն, որ այսօր իսպառ բացակայում է հակակշռելիության մեխանիզմը: «Մեր խմբակցությունը շատ կուզենար կողմ քվեարկել, բայց քանի որ որևէ տեղ չկա, որ կարողանանք մասնակցել դրա իրականցմանը, ապա դեմ ենք քվեարկելու»,-հայտրարեց նա:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply