«Հարսնաքար»-ի գործով կա 7 ձերբակալված

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 21, 2012 15:46

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց Panorama.am-ի ունեցած տեղեկությունները, թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օրերս կայացած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 7-ի:

Ահարոնյանն ասաց, թե ձերբակալվածները անվտանգության աշխատակիցներ են:

Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քր. Օրի. 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: «Հարսանաքար»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժել են Պաշտպանության նախարարության երեք զինվորականներ, որոնք այժմ գտնվում են Զինվորական հոսպիտալում: Նրանցից Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը` կայուն ծանր: Զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը ևս գնահատվում է ծանր:

Panorama.am

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply