Ինդոնեզիայում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա.կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 15:39

Այսօր Ջակարտայի բնակելի թաղամասի վրա, միջազգային օդանավակայանից ոչ հեռու,  ընկել է Ինդոնեզիայի ՌՕՈՒ  Fokker 27 ինքնաթիռը:

Վթարը տեղի է ունեցել վայրէջքի պահին: Տեղում բռնկված հրդեհի պատճառով  առնվազն 7 տուն է այրվել:

Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ, սակայն, Ինդոնեզիայի զինված ուժերի ներկայացուցչի տեղեկության համաձայն, առնվազն 3 մարդ է մահացել`  օդաչուն, երկրորդ օդաչուն ու ինքնաթիռում գտնվող անձնակազմի ևս մեկ անդամ:

Ողբերգության պատճառների մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply