Հայաստանում կեղծ դեղեր չկա՞ն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2012 15:19

“Դեղերի գների բարձրացումն ու իջեցումը կրում է սեզոնային բնույթ, ինչպես նաև պայմանավորված է դոլարի և եվրոյի տատանումներով”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Բանախոսը նշեց, որ ժամկետների անցնելու հետ, երբ որոշ դեղերի աշնանային ժամկետները մոտենում են, հնարավոր է, որ լինի որոշակի դեղերի գների իջեցում զեղջային համակարգով: Սակայն Զաքարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ  գնային բալանսը պահպանվում է. “Որոշ արտադրանքներ կան, որ թանկանում են, որոշ արտադրանքեր ել կան, որ էժանանում են”:

Զաքարյանը նաև հայտնեց, ոչ ՀՀ Կառավարությունը դեղագործական ոլորտը վերցնում է լուրջ ուշադրության կենտրոնում` հայտատարերլով այն գերակա ճյուղերից մեկը: Ըստ բանախոսի, բացառիկ երևույթ է տարածաշրջանում, որ կառավարությունը մի շարք դեղարտադրող կազմակերպությունների հետ կնքել է հուշագիր, և այժմ մշակվում է ռազմավարությունը առաջիկա երեք տարիներ համար:  Իսկ թե որոնք են այդ ընկերությունները, բանախոսը չցանկացավ անուններ հրապարակել, որպեսզի գովազդ չլինի:

Զաքարյանը նաև դժգոհոց այն 20 տոկոս հավելավճարից, որ գոյություն ունի ներմուծող դեղերի և հումքի վրա, մինչդեռ, օրինակ` Վրաստանում կամ Ադրբեջանում նման բան չկա:

Բանախոսը նաև բացառեց, որ Հայաստանում հնարավոր է արտադրվեն կամ վաճառվեն կեղծ, անորակ կամ ոչ ճիշտ բաղադրությամբ դեղեր: Իսկ ինչ վերաբերում է ժամկետանց դեղերին, ապա Զաքարյանի հավաստմամբ դրանք հայտնաբերվելու դեպքում ոչնչացվում են հատուկ պայմաններում, իսկ ոչնչացումը իրականացվում է հատուկ լիցենզավորված կազմակերպության կողմից այրման կամ փաթեթավորման ու թաղման եղանակով:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում դեղորայքից թունավորման դեպքերին, ապա Սամվել Զաքարյանն ասաց, որ վերջին երեք ամսում նման հրապարակումները հատուկ մոնիտորինգի են ենթարկել, որպեսզի մեկ անգամ ևս համոզվեն, որ դեղորայքի որակից, կամ ժամկետների պատճառով Հայաստանում ոչ մի թունավորում չի եղել:  “Վերջին երկու տարում չի եղել դեպք, որ դեղի որակի պատճառով մարդիկ թունավորվեն”,- ասաց Զաքարյանն ու կոչ արեց սպառողներին ավելի ուշադիր լինել դեղերի ժամկետների հարցում:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply