Իսրայելը և Վրաստանը դադարեցրել են օդային հաղորդակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2009 14:14

georgia-map-300x238Իսրայելը և Վրաստանը կիրակի օրվանից դադարեցրել են օդային հաղորդակցությունը՝ ավիափոխադրիչների տարաձայնությունների պատճառով. այդ մասին հաղորդում է «Ուայ-նետ» նորությունների ինտերնետ-ռեսուրսը` վկայակոչելով Իսրայելի տրանսպորտի նախարար Անվեր Օվադիյային:
Օվադիյան պատասխանատվությունը բարդել Է Վրաստանի վրա, որը, նրա խոսքով, առաջինն Է հրաժարվել արտոնել «Արկիա» տեղական ավիափոխադիչի թռիչքները, և Իսրայելը հարկադրված Է եղել պատասխանել նույնկերպ: «Իսրայելը և Վրաստանը մոտավորապես 10 տարի առաջ ստորագրել են ձմռան շրջանում ավիափոխադրումների շուրջը համաձայնագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր կողմը շաբաթական պետք Է կատարեր երեքական չվերթ»,- ասել Է Օվադիյան:
« Իսրայելի ավիաընկերության՝ Վրաստան թռիչքների մերժման պատճառը պարզ չԷ, և, ճիշտն ասած, փոքր-ինչ տարօրինակ Է: Ուստի մենք դադարեցրել ենք Վրաստանի ավիափոխադրիչի չվերթերի թույլտվությունն այնքան ժամանակ, մինչև այս հարցը լուծվի»,- հավելել Է նա:
Իսրայելի և Վրաստանի միջև ավիափոխադրումների ծավալը գնահատվում Է տարեկան 25 հազար մարդ:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply