«Հենց հավանություն տվեցինք, մեր կապը` վերահսկման, հաշվետվություն պահանջելու, այդ պահից դադարելու է». Ա. Ռուստամյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2012 15:11

Խորհրդարանում կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու ծրագրին:

Նրա կարծիքով, կառավարության ծրագիր, կարծես, Հայաստանի մասին չլինի, իսկ նոր կառավարությունը, լինելով նախորդի կրկնությունը, որևէ վստահություն չի ներշնչում: «Մենք 2 անգամ առիթ ունեցել ենք բարձրացնելու կառավաոևւթյանն անվստահություն հայտնելու հարցը: Հիմա 3-րդ առիթն ունենք»,-հայտարարեց նա:

Միաժամանակ նա նշեց, որ իրենց կողմից անվստահություն հայտնելուց և կառավարության հասցեին քննադատություններ հնչեցնելուց կառավարությունը դասեր է քաղել. «Դաս առաջին` ստանձնել շոշափելի պատասխանատվություն, որ այնուհետ դրանք չկատարելու դեպքում, պատասխանատվությունը չընկնի կառավարության ուսերին: Դաս 2-րդ` կարևորել ծրագրի իրագործմանը խոչընդոտող արտաքին ռիսկերը, որպեսզի կառավարության վրա չբարդվի ողջ մեղքը և դաս 3-րդ` բնակլիմայական պայմաններ,-թվարկեց Ռուստամյանը,-փաստորեն, կառավարությաննա այլևս ոչինչ ասել չի լինի»:

Ըստ Ռուստամյանի, այսպիսի ծրագրի կատարման վերահսկումը գրեթե անհնար է, ուստի անիմաստ է ԱԺ-ում այն հավանությաւն արժանացնել. «Հնարավոր չէ չափել, թե  ո՞րն է ԱԺ-ի դերակատարությունը»,-նշեց նա,-կառավարությունն այսօր զրոյացնում է խորհրդարանի` հաշվետվություն պահանջելու սահմանադրական իրավունքը, հետևաբար սահմանադրական հետևանք կարող է ունենալ միայն ծրագրին հավանություն չտալը: Հենց մենք հավանություն տվեցինք, մեր կապը` վերահսկման, հաշվետվություն պահանջելու, այդ պահից դադարելու է»:

Ռուստամյանի կարծիքով, կառվարությունը համոզված է, որ իր բոլոր նվաճումներից ժողովուրդը տեղյակ է և շատ գոհ է, որովհետև ընտրել է իրենց: «Մնում է ժողովրդին հարցնել` էս էի՞ք ուզում-ասաց նա,-եթե այո, լիովին կճաշակեք դրա պտուղները, եթե ոչ, բայց քվեարել եք, մի զարմացեք, որ դարձել եք այս կառավարության ակամա հենարանը»:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply