Ռուս գիտնականներին բռնացրել են Չինաստանի օգտին լրտեսության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 14:44

Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկում աշխատող պրոֆեսորները մեղադրվում են Չինաստանի օգտին լրտեսելու ու չինական կողմին ՌԴ հրթիռային տեխնոլոգիաների վերաբերյալ  կարևորագույն տեղեկություն փոխանցելու մեջ:

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի որոշման համաձայն, պրոֆեսոր Սվյատոսլավ Բոբիշևն ու Եվգենի Աֆանասևը դատապարտվել են  համապատասխանաբար 12 և 12,5 տարի ազատազրկման:

Մեղադրյալ կողմին հաջողվեց ապացուցել, որ 2010-ին ձերբակալված պրոֆեսորները չինական հետախուզությանն են փոխանցել գաղտնի տեղեկություն, որը վերաբերում է միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա» հրթիռին:

ԶԼՄ-ները վստահեցնում են, որ ռուսական շատ գիտնականներ սերտ համագործակցում են չինական հետախուզության հետ, ինչի պատճառով Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները գնալով ավելի են լարվում:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply