Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 13:37
Հունիսի 21-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1 մլրդ 940 մլն դրամ, հետգնված ծավալը` 750 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 781 926 257 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.9500 տոկոս է:
ՀՀ Ֆինանսների նախարարությունից հաղորդում են, որ հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:






Facebook
Tweet This
Email This Post
