Հանկարծամահ է եղել հանրածանոթ ֆուտբոլիստ Ռամազ Շենգելիան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 21, 2012 14:31

Մահացել է Թբիլիսիի «Դինամոյի»  և ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող Ռամազ Շենգելիան: Վրացի ֆուտբոլիստը 55 տարեկան էր, նա կյանքին հրաժեշտ տալու պատճառն ինֆարկտն է:

Շենգելիան  հանդես է եկել Քութայիսիի «Տորպեդոյում», Թբիլիսիի «Դինամոյում», շվեդական «Էստեր» և «Հոլմսունդ» ակումբներում: Նա դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն, ԽՍՀՄ-ի գավաթակիր,  Եվրոպայի գավաթակիրների գավաթի հաղթող: 1980-ին Շենգելիան ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply