Օլեգ Բլոխինը չի հեռանա իր զբաղեցրած պաշտոնից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 13:52
Թեև ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի արգելքը, սակայն թիմի գլխավոր մարզիչ, 59-ամյա Օլեգ Բլոխինը չի հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Նա կաշխատի մինչև 2014-ի աշխարհի առաջնությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը: Վերջինս նշել է նաև, որ «Եվրո 2012»-ում տարած մեկ հաղթանակի համար ուկրաինացի ֆուտբոլիստները պետք է ստանային 500 հազար եվրո, սակայն քանի որ շվեդների նկատմամբ նրանք կամային հաղթանակ են տարել, ապա պարգևավճարը կկազմի մեկ միլիոն եվրո:






Facebook
Tweet This
Email This Post
