Գագիկ Ջհանգիրյանին մտահոգում է կառավարության ծրագրում բանակին վերաբերող դրույթները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 13:15
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում քննադատության ենթարկեց կառավարության ծրագրում երկրի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և դատական իշխանություններին վերաբերող ծրագրային դրույթները:
Նրա խոսքով, հայտնի չէ, թե ինչ հայեցակարգ է մշակել կառավարությունը բանակի հետ կապված` անտեսված են սահմանային միջադեպերի սրման միտումները, ժամկետային զինծառայողների և կրտսեր սպայակազմի սոցիալական վիճակը, անդրադարձ չկա նաև մարտական հերթապահությունից սահմանապահ ծառայության անցնելու խնդիրներին:
Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, ապա Ջհանգիրյանի կարծիքով, կառավարության ծրագրում չեն նշմարվում դատական բարեփոխումների գոնե ուրվագծերը: Նախկին զինդատախազը համոզված է, որ դատական իշխանությունը պետք է տարանջատվի գործադիրից, բացի այդ, ճիշտ չէ, երբ ուժային կառույցները կառավարությանն առընթեր են: “Այսօր մարդիկ հեռանում են Հայաստանից ոչ այնքան, որ ապրել չեն կարողանում, այլ, որ պաշտպանված չեն և չկա արդարություն»,-հայտարարեց նա:






Facebook
Tweet This
Email This Post
