Երևան կժամանի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2009 14:05

sportՀոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը Երևանում կանցկացվեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզչական բարձրագույն վարպետության դպրոցի դասընթացներ, որին կմասնակցեն մեր երկրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչները: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը հայտնեց, որ մեր երկրում առաջին անգամ է այդպիսի դասընթաց անցկացվում: Պարապմունքները վարելու են արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրված բարձրակարգ մասնագետները: Հոկտեմբերի 28-ին Երևան է ժամանելու ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտին:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply