Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել, այրված մեքենայի վարորդը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2012 12:22

Հունիսի 21-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվում է “Օպել” մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Դեռեվս չպարզված հանգամանքներում բախվել են “Զիլ” մակնիշի 28 ՏՏ 386 պետհամարանիշի և  “Օպել” մակնիշի 22 TD 153 պետհամարանիշի (վարորդ` Միքայել Մալյան, ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները, ինչի հետև անքով Մ. Մալյանը տեղափոխվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.22-ին, մարվել` 08.54-ին: Ամբողջությամբ այրվել է “Օպել” մակնիշի ավտոմեքենան: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply