Տեղի է ունեցել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» ֆիլմի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 21, 2012 12:17

Այսօր «Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում: Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների, առաջին հերթին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի  քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նախօրեին ֆիլմի հետ միասին գրություն են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման հարցում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply