Վայոց ձորում արջերը 4 գլուխ ոչխար են հոշոտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2012 12:13

Հունիսի 21-ին, ժամը 10.45-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ հունիսի 20-ին արջերը Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ հունիսի 21-ին փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և  Գարսեվան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով մտնել` ջարդել են ցանկապատը և  ցրել անասնակերը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը, Վայոց ձորի “Անտառ” դուստր ձեռնարկության տնօրեն Է. Հարությունյանը:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply