Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2012 12:10
Հունիսի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի մոտակայքում այրվել 50 քմ խոտածածկ տարածք և ծառի թափված ճյուղեր, Երևանի Վիլնյուսի փողոցում` 60 քմ, Դավիթ Բեկի փողոցում` 40 քմ, Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկի մոտ` 6 փայտակոճ և 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:






Facebook
Tweet This
Email This Post
