Կարելի՞ է, արդյոք, վստահել մի կառավարության, որը…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2012 11:32

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրարանում կառավարության ծրագրի  վերաբեյալ իր ելույթում հայտարարեց, որ քննարկվում է ոչ թե ծրագիրը, այլ նորակազմ կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: «Արդյո՞ք մենք կարող ենք վստահել այս կառավարությանը: Արդյո՞ք սա նոր գործիչներից կազմված կառավարություն է, որին մենք չենք ճանաչում: Ոչ, 18 նախարարներից միայն մի քանիսն են փոխվել, այն էլ հայտնի պատճառով, որ “Բարգավաճ Հայաստանն” այլևս կոալիցիայի մաս չէ»,-ասաց նա:

Զուրաբյանը հիշեցրեց, որ նոր նախարարներից մեկն էլ նախկին քաղաքապետն է, որին հանրապետւթյան նախագահը հեռացրեց պաշտոնից նախագահի աշխատակազմի աշխատողին առևանգելու և ծեծելու պատճառով:

Այնուհետև պատգամավորը թվարկեց, թե ինչու չի կարելի վստահել նոր կառավարությանը. «Արդյո՞ք կարելի է վստահել մի կառավարության, որը իշխանությունը պահպանում է միայն պետականորեն կազմակերպված լայնածավալ և համատարած ընտրակեղծարարության շնորհիվ…»,-հարցրեց Զուրաբյանը,-արդյո՞ք կարելի է վստահել մի կառավարության, որի պաշտոնավարման օրոք վերահսկիչ պալատի կողմից մեկ տարվա բյուջետային ծախսերի ընդամենը 4 տոկոսի պատահական ընտրանքով ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 8 միլիարդ դրամի յուրացում: Կարելի՞ է, վստահել մի կառավարության, որր 4 տարի շարունակ դրամի արհեստական արժևորման անհեթեթ նպտակով մսխում է կենտրոնական բանկի պահուստային միջոցները` ծախսելով արդեն 1 միլիարդ դոլլարից ավելի գումար, մինչդեռ  տեղի է ունենում արտաքին պարտքի կուտակում…»:

Զուրաբյանը հչմոռացավ նաև ամենակարևորը` մենաշնորհային տնտեսությունը և հայտարարեց, որ  մենաշնորհային քաղաքկանության շնորհիվ ձեռնարկատիրական դասը դուրս է մղվել Հայաստանից: «Դուք երբևէ որևէ քայլ չեք անի այդ արատավոր համակարգը քանդելու համար,-ասաց նա կառավարությանը` պատճառաբանելով, թե դա իշխանությունը պահելու և սեփական հարստացմանը ծառայեցնելու միակ միջոցն է:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply