Փարիզում արտադրվել է վայրկենապես զվարթացնող սփրեյ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 10:48

Մեկ սրվակի արժեքը, որը նախատեսված է 20 անգամ «հրճվելու»  համար, 1300 եվրո է:

Փարիզում արդեն վաճառքում հայտնված WA/HH-ի շիթը շնչելով` մարդն ակնթարթորեն էյֆորիա է զգում, որը սովորաբար ալկոհոլ օգտագործելու հետևանքով է առաջանում: Ընդ որում, այս սփրեյից արբելու «առավելությունն»  այն է, որ ոչ մի  հետևանք  դրանից չի լինում, ինչը  չի կարելի ասել ալկոհոլի մասին. ծուռումուռ քայլվածք և  խումհարություն:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Ամերիկայում կոֆեինային ինհալյատոր է արտադրվել, որի միջոցով կարելի է մեկ բաժակ սուրճ վայելել` գազ փչելով սրվակից: Բացատրության համաձայն, AeroShot  մեկ չափաբաժինը հավասար է 100 մգ կոֆեինի ու կարող է փոխարինել մեկ գավաթ սուրճին: Ընդ որում,  սրվակի բաղադրությունն ավելի լայմի համ ունի, սակայն  սուրճի որոշակի պարունակությամբ:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply