Բրիտանացի բժիշկները գործադուլ են հայտարարել թոշակի տարիքի բարձրացման պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 7:08

Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ վերջին 40 տարում  մասնակցում են գործադուլին: Ավելի վաղ  թոշակային համակարգում վերափոխությունների պատճառով 24-ժամյա գործադուլի   կոչ էր արել Բրիտանական բժշկական ասոցիացիան:

Նոր համակարգի համաձայն, լրիվ չափով թոշակ ստանալու համար բժիշկները պետք է աշխատեն մինչև 68 տարին: Բրիտանական բժշկական ասոցիացիան հավատացնում է,  որ չնայած բոյկոտին, բժիշկները կշարունակեն օգնել անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներին:

Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ գործադուլի պատճառով տասնյակ հիվանդներ պետք է հրաժարվեն բուժզննումից ու հետաձգեն բժշկին այցելությունը:

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply