Քաղաքականապես պասիվ մեքսիկացիներին սպառնացել են թողնել առանց սեքսի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 5:54

Մեքսիկայի կառավարող կուսակցությունից նախագահի թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան կոչ է արել երկրի քաղաքացուհիներին` աշխատել առաջիկա ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, նա խնդրել է մեքսիկացի կանանց  ընտրատեղամաս գնալ ծուլացող իրենց տղամարդկանց զրկել սեքսից :

Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք հուլիսի 1-ին ընտրատեղամաս գնալու փոխարեն օրը կանցկացնեն բազմոցին կամ բարում, թող «կուչի-կուչիի»(սեքս) հույս չունենան առնվազն մեկ ամիս:

Հասարակական կարծիքի հարցման արդյունքում, կառավարող կուսակցության թեկնածուն շատ  հետ է ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Պենա Նյետոյից,  ու միայն ընտրություններին ակտիվ  մասնակցությունը կարող է նրա հաղթանակելու շանսերը մեծացնել:

Քվեարկությունը տեղի է ունենալու հուլիսի 1-ին:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply