Ռումինիայի նախկին վարչապետն ինքնասպանության փորձ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2012 5:29

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, որը դատապարտվել է 2 տարվա բանտային կալանքի, փորձել է ինքնասպանություն գործել: Հիվանդանոցի բժիշկների խոսքով, ուր  տարել են երկրի նախկին վարչապետին, Նեստասեն կրակել է կոկորդին այն պահին, երբ ոստիկանները գնացել են իր ետևից:

Դեպքը պատահել է Նեստասեի 62-ամյակի նախօրեին: Նեստասեն կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2004-ն ընկած ժամանակահատվածում: Անցած չորեքշաբթի  Ռումինիայի Գերագույն վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը, որով նախատեսվում է 2 տարվա ազատազրկում կաշառակերության համար:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply