Փակ շուկայում աշխատանքները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 20:27
Թեպետ այսօր խորհրդարանում ի պատասխան ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, այնուամենայնիվ, մեր թղթակիցը հակառակ պատկերի ականատեսը եղավ:
Հենց այս պահին քանդում են շուկայի հատակը, և «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենաները տարածքից դուրս են բերում քանդված քարերն ու հողը:
Բանվորներն այնտեղ այտիվորեն աշխատում են, ամրացված են մետաղյա ձողեր, իսկ շուկայի տարածքից դուրս շինարարական մնացորդները տեղափոխելու իրենց հերթին են սպասում մի քանի
բեռնատարներ:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե այս պահի դրությամբ շինարարությունը «Փակ շուկայի» տարածքում շինարարությունը դադարեցված է, արգելված է որևէ շինարարություն իրականացնելը մինչև էսքիզները պատրաստ լինեն:
Panorama.am






Facebook
Tweet This
Email This Post
