Հրապարակվել է «Ձախողված պետությունների» տարեկան զեկույցը. Հայաստանի ցուցանիշը լավագույնն է տարածաշրջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2012 20:22

«Հանուն Խաղաղության» հիմնադրամը հրապարակել է «Ձախողված պետությունների» հերթական ամենամյա զեկույցը, որը ներառում է 177 պետությունների վարկանիշային աղյուսակը՝ արդյունավետ պետական կառավարման, ահաբեկչության, հանցագործության մակարդակի, տնտեսության հավասարաչափ զարգացման, փախստականների ու բռնի տեղահանվածների, աղքատության, ժողովրդագրական և այլ ցուցանիշների հիման վրա:

Տարաշարջանի երկրներից ամենալավ ցուցանիշն ունի Հայաստանը, որը զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը, մինչդեռ Ադրբեջանը (68), Վրաստանը (51) Թուրքիան (85) 7 Ռուսաստանը (83) գտնվում են առավել խոցելի հորիզոնականներում: Չնայած վարկանիշային աղյուսակում զբաղեցրած տարբեր դիքերին, նշյալ բոլոր երկրներն ել դասվել են անկայուն երկրների դասին:

Զեկույցում ամենամեծ անկումն է արձանագրել Լիբիան, զգալի առաջընթաց՝ Ղրղզստանը:
Ցուցակը գլխավորում են Սոմալին, Սուդանը և Կոնգոն:
Panorama.am

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply