«Հարսնաքար»-ի գործով 5-րդ անձն է ձերբակալվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 20, 2012 19:48

Այս պահին «Հարսնաքարի» գորոծով կա հինգ ձերբակալված: Panorama.am-ին այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրավության վարչությունից: Հարցին, թե 5-րդն էլ ռեստորանային համալաիրի աշխատակի՞ց է, ոստիկանությունից պատասխանեցին, թե այլ տվյալներ այս պահին չեն կարող հրապարակել:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալել էր նշված ռեստորանային համալիրի 4 աշխատակցի:

«Փաստինֆո» գործակալությանը հատնի են դարձել ձերբակալված անձանց տվյալները: Հավաստի աղբյուրների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է մենեջերը, մատուցող Դավիթ Ադամյանը, անվտանգության երկու աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը և Գարիկ Մարգարյանը: Նրանք բոլորն էլ կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ՝ մի խումբ անձանց կողմից կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Նշենք, որ «Հարսանաքար»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժել են Պաշտպանության նախարարության երեք զինվորականներ, որոնք այժմ գտնվում են Զինվորական հոսպիտալում: Նրանցից Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը` կայուն ծանր: Զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը ևս գնահատվում է ծանր:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply