ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 20, 2012 18:53

Հունիսի 20-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Վերջինիս նպատակն է ապահովել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը, հասանելի եւ կայուն դարձնել ծառայությունների մատուցումը, նորոգել, փոխարինել եւ ընդլայնել ծրագրի շրջանակներում ընդգրկված 18 քաղաքում եւ 92 գյուղական համայնքում ջրամատակարարման բաշխիչ ցանցերը: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ  համաձայնագրի համաձայն` վարկի տրամադրման ժամկետը  32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչեւ 2017 թվականի ապրիլի 30-ը:

Քննարկված համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply