Վահան Հովհաննիսյանին շարունակում է հետաքրքրել հայ-թուրքական հարաբերությունների հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 16:27
Խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը նախ հետաքրքրվեց, թե ներկայիս կառավարությունը շարունակելո՞ւ է, արդյոք, եվրոպական ինտեգրացիայի գործընթացը, թե՞ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն են դառնալու գերակշռող: Նրա համոզմամբ, այդ երկուսի տարբեր դրսևորումերում կարող են հակասություններ առաջանալ:
Վարչապետը, մեջբերելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե այդ երկու գործընթացներն իրար հակադրելը սխալ է, հայտարարեց, որ ամբողջությամբ կիսում է այդ տեսակետը: «Մեր ծրագրում արտացոլված է, որ Հայաստանը շարունակելու է խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-ասաց վարչապետը` նշելով, որ դա բխում է Հայաստանի տնտեսության շահերից:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ անցյալ տարի ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանը ստորագրել է Ազատ առևտրի համաձայնագիրը, որը նմանատիպ հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ-ի շրջանակներում: «Այս առումով մենք փորձում ենք կոմպլեմենտարությունը պահպանել, և դրանք դիտում ենք ոչ թե իրարամերժ, այլ իրար լրացնող ուղղություններ»,-ասաց նա:
Վահան Հովհաննիսյանը վարչապետին ուղղեց նաև հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր: Վարչապետի խոսքով, Հայաստանը հավատարիմ է մնալու առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին: Ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրված փաստաթղթերին, ապա վարչապետի կարծիքով, Հայաստանը դուրս է եկել այդ գործընթացից` բարձրացնելով իր միջազգային հեղինակությունը:






Facebook
Tweet This
Email This Post
