Թուրքիան սկսում է սպառնալիք հանդիսանալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 15:58

ԱՄՆ-ն այսօր ռեգիոնում կորցնում է իր մենատիրությունը. որոշ երկրներ, պետություններ սկսել են չլսել ԱՄՆ-ին: Մասնավորապես`  Իրանն ընդհանրապես ապստամբել է նրա դեմ, իսկ Թուրքիան սկսել է ոչ այնքան հլու-հպատակ լսել ԱՄՆ-ին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց  «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին  Թուրքիայի նկատմամաբ, Գագիկ Հարությունյանը նշեց, որ այնպիսի  տպավորություն է ձեւավորվում, որ այսօր Ռուսաստանում շատ ավելի լավ են հասկանում թուրքական վտանգը, քան նախկինում:

Բանախոսի դիտարկմամբ` Թուրքիան այսօր հայտնվել է իր համար մի քիչ տարօրինակ իրավիճակում, երբ իր դիրքորոշումները բավակնին արժեւորվում են միջազգային հանրության շրջանում: Այդ հանգամանքը բանախոսը պայմանավորում է «արաբական գարնան» հետ, երբ նեոիսլամիստական, թուրքական մոդելը դարձավ համընդհանուր արաբական աշխարհի համար:

«Եվ այսօր Թուրքիան մի փոքր գլխապտույտ ունի իր հաջողություններից` նա որոշել է  ինքնուրույն խաղալ իր ռեգիոնալ խաղերը, նա որոշել է դառնալ ռեգիոնալ առաջատար, նա որոշել է, ես ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել սրա վրա, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք աշնանը` նա որոշել է միջուկային տերություն դառնալ: Այսինքն` ունի միջուկային զենք ստեղծելու ծրագրեր: Եվ այդ բոլորը Թուրքիային թույլ են տալիս ավելի անկեղծ լինել այն հայտարարություններում, որ մտահոգված է Ղարաբաղյան խնդրի կարգավորման  ձգձգմամբ: Այսօր Թուրքիան ավելի անկեղծ է, քան երբեւէ: Նա այսօր ավելի անկեղծ հակահայկական քաղաքականություն է վարում: Եվ նրանք անկեղծորեն ընտրել են Ադրբեջանի «մեծ եղբոր» կարգավիճակը, որի մասին բացեիբաց հայտարարում են»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

 

 

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply