Ի՞նչ նկատի ուներ Քլինթոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2012 15:29

Ինչ վերաբերում է համանախագահների կոչին` այլեւս չձգձգել Ղարաբաղյան հարցի լուծումը, եթե  նայենք նախորդ երկու-երեք նման հայտարարություններին, կտեսնենք, որ դրանք կազմողներն այնքան էլ շատ փոփոխություններ չեն  կատարել այդ հայտարարություններում: Գրեթե բոլոր հայտարարաություններն այդ ձեւակերպումներն ունեն: Բայց ամեն դեպքում, ինչպես  այսօր կայացած ասուլիսում նշեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ցանկացած բանակցություն լավ է, քան բանակցությունների չլինելը:

Բանախոսն ասաց նաեւ, որ շատ դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Քլինթոնը, երբ ասում էր, որ նոր առաջարկրկներ կլինեն  կապված ԼՂՀ կարգավորման գործընթացի հետ:

«Կարծում եմ, որ նորն այն է, որ ամերիկացիները փորձում են հայ-ադրբեջանական բանակցությունները վերցնել իրենց հովանու ներքո, եւ կարծես մամուլում կան հիշողություններ այն մասին, որ կարող է լինել նախագահների հանդիպում, եւ սա նույնպես ամերիկյան նախաձեռնությամբ կարվի: Եվ ասել ավելին, կոռեկտ չէ` այնքանով, որ մենք ուղղակի չգիտենք»,- նշեց Գագիկ Հարությունյանը:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply