Միթ Ռոմնին մտադիր է Ռուսաստանի հետ ուժի լեզվով խոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2012 14:42

Մասսաչուսեթսի նախկին քաղաքապետ  ու  հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին Ռուսաստանը կրկին անվանել է իր երկրի «երկրաքաղաքական հակառակորդը»:

«Ռուսաստանը հետևողականորեն խոչընդոտում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի գործողություններին: Իհարկե, մենք թշնամիներ չենք ու միմյանց հետ չենք կռվում: Դա սառը պատերազմ չէ, սակայն Ռուսաստանը մեր «գեոպոլիտիկ հակառակորդն» է»:

Նրա խոսքով, ՌԴ-ն «ԱՄՆ քաղաքականության հակառակ կուրսն է իրականացնում»:

Ռոմնին հայտարարել է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության  ձևավորման հիմնական սկզբունքը պետք է ուժը լինի.«ԱՄՆ-ը պետք է ուժեղ տնտեսություն ու զինված ուժ ունենա: Մենք պետք է այնպիսի նախագահ ունենանք, որը  ուժեղ բնավորություն կցուցադրի և կհարթի հարաբերություններն իր  դաշնակիցների հետ, ոչ թե նրանց հասցեին  վիրավորական  արտահայտություններ անի»,- ասել է քաղաքական գործիչը:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply