Այրվել է պահեստավորված 200 հակ խոտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2012 14:38
Հունիսի 11-ին, ժամը 09.05-ին, ՀՀ ԱԻՆ Արթիկի ՀՓՋ-ից ոստիկանության Արթիկի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հառիճ  գյուղի  բնակիչներից մեկի մարագում:
Հրդեհը մարվել էր նույն օրը՝ մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել են մարագի 16 քմ մակերեսով տանիքի հիմնատարրերն ու այնտեղ պահեստավորված 200 հակ խոտը, ինչի հետևանքով պատճառվել է ընդհանուր առմամբ 230.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply