Լամարան և Ազատուհին փականներ կոտրելով բնակիչների տներից գողություն են կատարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 20, 2012 14:36
Հունիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արթիկի   բաժին է հրավիրվել 1961 թ. ծնված Լամարա Տ.-ն: Նա  խոստովանել է, որ 1981 թ. ծնված Ազատուհի Վ.-ի հետ 2008 թ. աշնանը, դռան փականը կոտրելով, Սարալանջ գյուղի մի բնակչուհու տնից գողացել են 2 գորգ և անկողնային պարագաներ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում կանայք խոստովանել են նաև, որ 2008 թ. աշնանը,  դռան փականը կոտրելով, Արթիկ քաղաքի մի բնակչի տնից գողացել են 3 գորգ և տնային պարագաներ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply