PKK-ն մեկ տարում սպանել է 161 թուրք զինվորական. Միջազգային ճգնաժամային խումբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2012 14:06

Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի եւ Կիպրոսի հարցերով պատասխանատու Հագ Փոփը ներկայացրել է վերջին 12 ամսում PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի բախման հետեւանքով սպանվածների թիվը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Հյու Փոփը նշել է, թե վերջին 12 ամիսը ամենաարյունոտ 12 ամիսն է PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումներում։ «Վերջին 12 ամսում սպանվել է թուրքական անվտանգության ուժերի 161 ծառայող եւ 76 քաղաքացիական անձ։ PKK-ի զինյալներն այս ընթացքում կորցրել են 270 անդամի»,-նշվել է հայտարարության մեջ։

NEWS.am

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply