Էդուարդ Մարգարովը 70 տարեկան է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 20, 2012 13:29
Հունիսի 20-ին լրացավ հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի, լեգենդար Էդուարդ Մարգարովի 70 ամյակը: Հոբելյանի կապակցությամբ հունիսի 20-ին, ժամը 17-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Էդուարդ Մարկարովի ծննդյան 70-ամյակին նվիրված ընկերական հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միջև: Հայաստանի վետերանների ընտրանու կազմում հանդես կգան Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Նորիկ Մեսրոպյանը, Արկադի Անդրիասյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Պետիկյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Արամ Ոսկանյանը, Կարեն Դոխոյանը, Էդուարդ Վերանյանը, Տիգրան Եսայանը և Մուրադ Անգթյանը: Ռուսաստանի հավաքականի վետերանների թիմում ընդգրկվել են անցյալում հայտնի ֆուտոբլիստներին Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը և ուրիշներ:






Facebook
Tweet This
Email This Post
