Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Լյուքսենբուրգում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 24, 2009 15:05
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հոկոտեմբերի 25-27 կայցելեն Լյուքսենբուրգ, ուր կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը. այս մասին նշվում է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:
«Համանախագահները հանդիպման ընթացքում կտեղեկացնեն մանրամասներ նոյեմբերին նախատեսված իրենց Երևան-Բաքու այցի մասին և կներկայացնեն 2009-ի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարաների խորհրդի նիստին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ նախատեսվող քննարկման մանրամասները »,-նշված է հայտարարության մեջ.գրում է Trend-ը:






Facebook
Tweet This
Email This Post
