Թուրքիայում 8 զինծառայող է զոհվել քուրդ գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 20, 2012 12:15

Թուրքիայի հարավ-արևելքում զինված բախում է տեղի ունեցել: Քուրդ գրոհայինների խումբը հարձակվել է  թուրքական բանակի պահակակետի վրա ու կրակ բացել ականանետներից, հրաձգային զենքից: Սպանվել է  Թուրքիայի 8 զինծառայող, ևս 16-ը վիրավորվել են: Պատասխան կրակով ոչնչացվել են 18 ահաբեկիչներ:

Կատարվածը Անկարայի սուր արձագանքին է արժանացել: Մեքսիկայում այցով գտնվող  վարչապետ Էրդողանը խոստացել է  պայքարը խստացնել: Նա կոչ է արել քուրդ զինյալներին   դադարեցնել դիմադրությունն ու զենքը վայր դնել:

«Վաղ թե ուշ հաղթանակը մերն է: Միակ  բանը, որ անհրաժեշտ է անել ահաբեկիչներին` զենքը վայր դնելն է»,- այդ առիթով հայտնել է նա լրագրողներին:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply